Ներքին 2 տարի առաջ - 20:54 29-03-2024

Քննարկվել են քաղաքաշինական ծրագրերի մրցութային ընթացակարգերի բարելավմանն առնչվող հարցեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի նախաձեռնությամբ կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի և գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի հետ։

Քննարկվել են պետական միջոցներով իրականացվող քաղաքաշինական ծրագրերի մրցութային ընթացակարգերի բարելավմանն առնչվող հարցեր։

Շնորհակալություն հայտնելով գործընկերներին հրավերին արագ արձագանքելու համար՝ Եղիազար Վարդանյանը կարևորել է համատեղ ուժերով այնպիսի մեխանիզմների մշակումը, որոնք թույլ կտան արդյունավետ կառավարել որակի, ժամկետների հետ կապված ռիսկերը, միաժամանակ կխթանեն բարեխիղճ կազմակերպությունների մասնակցությունը պետական ծրագրերին։

«Գլխավոր նպատակը ծրագիրը ժամանակին և որակով ավարտելն ու սերունդներին բարեկարգ միջավայր փոխանցելն է։ Այդ ճանապարհին պետք է փորձենք հավասարակշռել լավ աշխատանքը խրախուսելու և անբարեխիղճ գործելաոճը կանխելու մոտեցումները՝ ապահովելով նաև ծրագրերի անխափան ընթացքը»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը։

Նա առաջ է քաշել ծրագիրը ժամանակից շուտ ավարտողներին, պարտաճանաչ իրակացնողներին խրախուսելու գաղափարը, առաջարկել մեխանիզմներ՝ տարանջատելու նախագծումից մինչև տեխնիկական հսկողության փուլ թերացումները՝ տույժերն արդարացի և հասցեական կիրառելու, իսկ կատարված աշխատանքը համարժեք գնահատելու համար։

Նախարարության գործընկերներին կոմիտեի նախագահը փոխանցել է շինարարական կազմակերպությունների ղեկավարների մտահոգությունները, որոնք վերաբերել են մատակարար կազմակերպությունների հետ առնչվելիս ծագող խնդիրների կամ տարբեր օղակների թերացումների ազդեցությանը ծրագրի ընդհանուր ընթացքի վրա։

Եղիազար Վարդանյանի համոզմամբ` ոլորտային խնդիրները հնարավոր կլինի կանոնակարգել նաև շինարարական ծրագրերի կառավարման ավտոմատացված համակարգի օգնությամբ, որի մշակումը կոմիտեի առաջիկա նպատակներից է։ Նա կարևորել է նաև հանրության ներգրավումը ծրագրերի հսկողության գործընթացին, ինչի նպատակով ստեղծվելու է ազդարարման հնարավորություն։

Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ողջունել է կոմիտեի առաջարկած գաղափարները և նախարարության անունից պատրաստակամություն հայտնել՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու դրանց իրագործմանը։ Նա նշել է, որ քննարկված մեխանիզմները հաջողությամբ փորձարկելու դեպքում հնարավոր կլինի փոփոխություններ կատարել ընդհանուր կարգավորումներում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով