Ներքին 3 տարի առաջ - 23:45 09-01-2023

Անցում ենք կատարում ավելի խոշոր քաղաքաշինական ծրագրերի․ նոր թաղամասեր ու քաղաքներ ենք կառուցելու

«Հարցազրույց Պետորս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ առաջիկայում նախատեսվում են խոշոր քաղաքաշինական ծրագրեր։

«Տարեկան ՀՀ-ում շահագործման է հանձնվում մոտ 300-400 հազար քառակուսի մետր նոր բնակֆոնդ, որը մեր պահանջարկից 5 անգամ քիչ է։ Մեր բնակֆոնդը բավարար չափով մաշված է, կարիք կա ավելի արագացնելու բնակարանաշինության տեմպերը։ Առաջիկա տարիներին դա ևս կօգնի տնտեսական աճին։

Համաձայն չեմ, որ մեր տնտեսական աճի առյուծի բաժինը կապ չունի կառավարության աշխատանքի հետ։ ՀՀ տնտեսությունը անցած տարվա առաջին երկու ամիսներին նույնպես տպավորիչ աճ էր գրանցել, դա մինչև աշխարհաքաղաքական փոփոխություններն են։ Դա մեր վարած տնտեսական քաղաքականության արդյունքն է՝ արտահանմանը միտված և մշակող արդյունաբերությանը օգնող։ Երբ նայում ենք ամբողջ տարվա տվյալները տեսնում ենք, որ զգալի աճ ունենք մշակող արդյունաբերության և տնտեսության ոչ բարձր պահանջարկի վրա հիմնված ոլորտների վրա»,- ասաց նա։

Քերոբանը շեշտեց, որ այս տարի առաջին անգամ ՀՀ պատմության մեջ արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը շատ մոտ է գտնվում 50 տոկոսի սահմանին, որը շատ լավ ցուցանիշ է։ Դա դեռևս պոտենցիալի սկիզբն է։

«Մենք փորձում ենք Հայաստանում կուտակվող արժեքը կոնվերտացնենք տնտեսական պոտենցիալի։ Մեր տնտեսական արդիականացման ծրագրով մոտ 800 ընկերություն, մոտ 50 միլիարդ դրամի սարքավորումներ են ձեռք բերել, որը պիտի օգտագործեն իրենց արտադրողականությունը բարձրացնելու համար։ Մեր տնտեսության արտադրողականությունն անցած տարի մոտ 30 տոկոսով բարձրացել է»,-նշեց Քերոբյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով