Ներքին 3 տարի առաջ - 19:55 27-01-2023

ՄԻԽ հատուկ ընթացակարգերի մանդատակիրները Ադրբեջանին կոչ են անում հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի անաչառ հետաքննություն անցկացնել

ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի (ՄԻԲՀԳ) Հատուկ ընթացակարգերի մանդատակիրների հաղորդագրությունների կայքէջում hունվարի 27-ին հրապարակվել է Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) հատուկ ընթացակարգերի 5 մանդատակիրների հաղորդագրությունն ուղղված Ադրբեջանին՝ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին մեկնարկած մարտերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիներին կտտանքների և այլ դաժան վերաբերմունքի ենթարկելու, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ապօրինի սպանությունների, հայ զինվորականների դիերի, ներառյալ՝ կանանց, խեղման ու պղծման, ինչպես նաև պատշաճ բուժօգնություն չստանալու հետևանքով հայ զինվորների մահվան դեպքերի մասին։

Փաստաթղթում նշվում է, որ դրանք կարող են պատերազմի հանցագործություններ լինել, և նման վերաբերմունքը հակասում է Ժնևի կոնվենցիաներին և միջազգային հումանիտար իրավունքի այլ հիմնարար փաստաթղթերին։

Փաստաթուղթը ստորագրած մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ անկախ փորձագետները խորը մտահոգություն են հայտնում ներկայացվող մեղադրանքների վերաբերյալ և Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել նման քայլերը, կանխարգելել դրանց կրկնությունը և նշված դեպքերի անաչառ հետաքննություն անցկացնել։ Նրանք նաև հիշեցնում են, որ նախկինում՝ 2020-2021թթ-ին Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների վերաբերյալ համանման հարցադրումներով արդեն դիմել են Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել հետաքննությունների արդյունքների մասին։ Պատասխաններ չեն ստացել նաև հրադադարից հետո ռազմագերիների ազատ չարձակելու փաստական և իրավական պատճառների մասին։ Ադրբեջանը նաև չի պատասխանել, թե ինչ քայլեր է ձեռնարկում, որ բռնի անհետացածների հարազատները տեղեկատվություն ստանան նրանց ճակատագրի մասին։

Հատկանշական է, որ հաղորդագրությունը հստակ նշում է, որ սեպտեմբերի 13-ին թիրախավորվել են Հայաստանի մարզերը և բնակավայրերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով