Ներքին 3 տարի առաջ - 20:11 20-10-2022

Ղրղզստանի վարչապետը կարևորեց ԵԱՏՄ տարածքում փոխադարձ առևտրի ընթացակարգերի պարզեցումը

ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կյանքի որակը բարելավելու նպատակով պետք է պարզեցվեն փոխադարձ առևտրի ընթացակարգերը։ Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպմանն այս մասին ասաց Եվրասիական տնտեսական միությունում նախագահող, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։

Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելու համար՝ նշելով, որ աշնանը Երևանում նիստի անցկացումը բարի ավանդույթ է դառնում, թեև այն տեղի է ունենում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական բարդ իրադրության պայմաններում:

«Միությունը պետք է ցույց տա քաղաքացիների կյանքի որակի բարելավման իր գլխավոր նպատակը`պարզեցնի փոխադարձ առևտրի ընթացակարգերը։ Դրա համար անհրաժեշտ ամեն ինչ կա, ընդ որում ՝ գլխավորը մեր պետությունների ղեկավարների կամքն է։ Մեզ մնում է անել այն ամենը, ինչ մեզանից կախված է իրական փոխշահավետ գործընկերության համար։ Բոլորս հավատարիմ ենք մեկ նպատակի, այն է՝ ամրապնդել Միությունը ԵԱՏՄ-ի չորս հիմնական սկզբունքների խթանման միջոցով։ Կարևորը այն է, որ մենք՝ որպես եղբայրական պետություններ, որոնք գտնվում են միասնական տնտեսական տարածքում, գտնենք կոնսենսուս օրակարգի բոլոր հարցերի շուրջ»,- ընդգծեց Ժապարովը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի