Ներքին 3 տարի առաջ - 13:03 28-04-2023

Եվ կրկին դասալքության մասին․ իսկ ինչու կարճվեց գլխավոր դասալիքի գործը

Երեկ Oragir.News-ը հրապարակեց Գլխավոր դատախազության պատասխանը, որով պարզ դարձավ՝ վարչապետի կին Աննա Հակոբյանը պարզապես կրկնել էր Իլհամ Ալիևի հրապարակած թվերը՝ ՀՀ քաղաքացիների իբր դասալքության վերաբերյալ։

Բայց այս պատմությունն ունի մեկ այլ կողմ ևս։

Դասալքության մասին բարձրաձայնող ու դրանով ողբերգական պարտության պատասխանատվությունը ժողովրդի վրա թողնել փորձող իշխանությունը իրականում հետաքրքրված չէ իրական դասալքության դեմ պայքարով։

Դրա վառ ապացույցն է այն, որ իշխանության մեջ գտնվող անձանց և նրանց հարազատների հանդեպ դասալքության հոդվածներով հարուցված գործերը կարճվում են, մինչդեռ պոպուլիստական ելույթներով հայտնի իշխանությունը, եթե իսկապես հետքրքրված լիներ դասալքության դեմ պայքարով, պետք է առաջինը այդ անձանց նկատմամբ հարուցված քրգործերում հետևողական լիներ։

Oragir.News-ը անցած տարի հայտնել էր, որ օլիգարխ, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդուն՝ Ալբերտ Սուքիասյանին, մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից խուսափելու համար։

44-օրյա պատերազմի օրերին Ալբերտ Սուքիասյանը ծանուցում էր ստացել զինկոմիսարիատից, որ նշված օրը ներկայանա զորակոչվելու։ Վերջինս, սակայն, չէր ներկայացել և թաքնվել էր։

Պատերազմից մեկ տարի անց վերջապես որոշվել էր նրան մեղադրանք առաջադրել դասալքության համար, սակայն Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազ դառնալուց հետո քրգործը կարճվել է։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի՝ դասալքության դեմ պայքարի մասին։

Ավելի ուշ Դատախազությունից մեզ հայտնեցին, որ գործը կրկին քննության փուլում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում