Ներքին 10 ամիս առաջ - 21:14 16-12-2025

«Պապիկ ծեծողների» գործը կարճվեց. չապացուցվեց այն, ինչում տղաներին մեղադրում էին ՔՊ-ականները

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է հայտնի «պապիկ ծեծողների» դեպքին։

«Հիշո՞ւմ եք հայտնի «պապիկ ծեծողների» դեպքը: Գիտե՞ք վերջում ինչ եղավ։ Գործը կարճվեց, դատարանում տղաների վրա դրված ծանր հոդվածը, որով հինգ երիտասարդ կալանավորվել էին, փոխվեց։

Որևէ մեկը տղաների դեմ ցուցմունք չտվեց, չասեց այն, ինչում տղաներին մեղադրում էին Տարոն Չախոյանը, Պետրոս Ղազարյանը ու մի սրտից թույլ քպական դերասանուհի, որ իբր միջադեպից ցնցվել էր։

Բայց արդյունքում հինգ երիտասարդ կալանավորվեցին Դիմադրություն շարժման ամենակտիվ փուլում, կալանքի տակ անցկացրեցին 3֊5 ամիս, նրանց մասին ամենասարսափելի նյութերը տարածեցին իշխանավորները ու ոչինչ այդպես էլ ապացուցել չկարողացան։

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանն էլ ֆեյսբուքյան տեսանյութում կարճ պատմում է գործի ընթացքի մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում