Խոսք 2 տարի առաջ - 18:51 08-08-2024

Քաղաքական դասալիքի «հայտնությունը» կամ ինչի՞ մասին է լռում Իշխան Զաքարյանը․ Սուրեն Սուրենյանց

«Ֆեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Համահայկական խաղերի կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ Նիկոլ Փաշինյանին առաջարկելով Ազգային հերոսի կոչում շնորհել մարզիկ Արթուր Ալեքսանյանին:

Միանգամից արձանագրեմ, որ Արթուր Ալեքսանյանին մարզական լեգենդ եմ համարում և ամենևին կասկածի տակ չեմ դնում նրա որակները:

Խնդիրն այստեղ Իշխան Զաքարյանն է, ով պարզապես շահարկում է հայտնի մարզիկի անունը՝ «մարդամեջ» դուրս գալու համար:

Մեկը հարցնող լինի՝ երեք տարի պատգամավոր ես, որևէ մեկը ծպտունդ չի լսել, թե՞ «օճառվելու» համար հարմար թեմա չես գտել:

Բայց եթե Իշխան Զաքարյանը մի փոքր հիշողություն ու բարոյականություն ունենար, առաջին հերթին, որպես պատգամավոր, գոնե մեկ անգամ կհիշեր Արցախի ռազմաքաղաքական պատանդառված ղեկավարների մասին, որոնցից շատերին համարում էր իր ընկերը: Գոնե մի հայտարարություն կաներ Բակո Սահակյանին կամ Արկադի Ղուկասյանին աջակցող, մանավանդ, էս մարդկանց անունները տարիների ընթացքում «կանաչ լույս» է եղել Իշխանի համար՝ հերթական «յուղոտ պատառը» պոկելու համար:

Բայց Իշխանը «շառոտ» թեմաներ չի սիրում, մանավանդ, որ ընդդիմադիր պատգամավորական մանդատով նրան շատ վաղուց «արածացնում» են իշխանության «արոտավայրում»:

Հա, ի դեպ, Ազգային հերոսի կոչման մասին ի՞նչ իրավունք ունի խոսել քաղաքական դասալիքը, որի համար արժեքը ոչինչ է: Կամ՝ ո՞վ ասեց, որ մարզական, բարոյական լեգենդին պետք է անմիջապես նույնացնել Ազգային հերոսի հետ, մանավանդ, որ դա պետության բարձրագույն պարգև է, որին արժանանալու համար ցանկացած մեկը պետք է գնահատվի առաջին հերթին պատմության ու մի քանի սերունդների կողմից:

Եվ վերջապես՝ ի՞նչ կապ ունի Իշխանը սպորտի հետ, եթե չհաշվենք պետական համակարգում նրա կարճ մարզական պաշտոնավարումը, ինչի հետևանքը դարձավ մարզական ենթակառուցվածքների փոշիացումը(դե Ծաղկաձորում դղյակ ունենալ էր պետք):

Արթուր Ալեքսանյանին կարելի է անվերջ մեծարել, բայց կարծում եմ՝ լեգենդար մարզիկի համար էլ վիրավորական է «ձոնվել» քաղաքական դասալիքի կողմից»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան