Մամուլ 3 տարի առաջ - 08:44 22-03-2023

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխին սև ամպեր են կուտակվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հակակոռուպցիոն կոմիտեն անցել է գործի, եւ իրավապահները մեկը մյուսի հետեւից մեղադրանքներ են առաջադրում քաղաքապետարանի պաշտոնյաներին: Մասնավորապես, մեղադրանքներ են առաջադրվել ՔՊ անդամ, Երեւանի քաղաքապետարանի կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանին, ձերբակալվել էին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը, որը 2 օր առաջ էր դիմում գրել եւ ազատվել աշխատանքից, եւ Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի ԺՊ Դավիթ Դալաքյանը: Քաղաքապետարանում տիրող իրավիճակի, Հրաչյա Սարգսյանի շուրջ առկա իրավիճակի մասին «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել:

Մասնավորապես, պետական մարմինների մոտ կասկածներ են հարուցել չինական «Ժոնգ տոնգ» (Jhong Tong) ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ավտոբուսների ձեռք բերման ընթացքը: 2022թ.-ին քաղաքապետարանի կողմից հայտարարվել էր մրցույթ նույն ավտոբուսների ձեռք բերման համար, եւ հաղթել է չինական «Ժոնգ տոնգ» (Jhong Tong)-ը: Որոշակի շրջանակներում կան տեղեկություններ, որ Միացյալ Էմիրություններում բացված օֆշորային ընկերության հաշիների վրա «Ժոնգ տոնգ»-ի կողմից կատարվել են «անհասկանալի» փոխանցումներ. դրանք ձեւակերպվել են որպես ծառայությունների մատուցում կամ նմանատիպ այլ գործարքներ:

Խոսքը հարյուր հազարավոր դոլարների մասին է: Չի բացառվում, որ այս գործի շրջանակները էլի ընդլայնվեն՝ հասնելով միչեւ Հրաչյա Սարգսյան, որն անակնկալ (գուցե այս գործով պայմանավորված) հրաժարական տվեց»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով