Մամուլ 3 տարի առաջ - 08:36 16-03-2023

ՔՊ-ում շունչները պահած սպասում են․ ով է լինելու հաջորդը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի շուրջ բարձրացած մեծ աղմուկից ՔՊ-ական պատգամավորները շունչները պահած սպասում են՝ ում հերթն է հաջորդը:

Բայնն այն է, որ Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ եղած կուռուպցիոն վերջին բացահայտումները իսկապես բարկացրել են Փաշինյանին, որը սիրում է տարբեր առիթներով հայտարարել, թե Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա, այնինչ ստացվում է՝ հենց իր թիմակիցներն են կոռուպցիայի կենտրոնում: Թորոսյանի հետ կապված այս աղմուկից հետո Փաշինյանը որոշել է պատժել թիմակիցներից մեկ-երկուսին եւս, որպեսզի օրինակ լինի մյուսներին:

Թիմակիցներին «զոհաբերելով»՝ Փաշինյանը մտադիր է մեկ կրակով երկու նապաստակ սպանել. նախ հանրությանը ցույց կտա, որ ինքը կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է մղում ու չի խնայում անգամ սեփական թիմակիցներին, բացի այդ, նաեւ «կզսպի» մյուս թիմակիցներին, որպեսզի չհայտնվեն կոռուպցիոն նման սկանդալների կենտրոնում:

Բանն այն է, որ այդ պատմությունները ազդում են հենց Փաշինյանի վարկանիշի վրա: ՔՊ-ական պատգամավորներից շատերն էլ այս ընթացքում հասցրել են կտրուկ բարելավել իրենց սոցիալական վիճակը, նոր բնակարաններ, մեքենաներ ձեռք բերել…, դրա համար էլ շունչները պահած սպասում են, թե Փաշինյանի հրահանգով ու իրավապահների «թեթեւ ձեռքով» ում անունն է հայտնվելու կոռուպցիոն սկանդալի կիզակետում»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով