Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:39 24-03-2025

Արճիսեցիները պտղատու այգիներ են մշակում ու շունչները պահած սպասում

Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի Արճիս բնակավայրում մարդկանց հիմնական եկամուտը գոյանում է պտղի վաճառքից: Հարյուրավոր հեկտարներով պտղատու այգիներ են մշակում գյուղացիներն ու վաղ գարնանը շունչները պահում, որ ցրտահարություն չլինի, իսկ հետո վախենում կարկտահարության համար ու նաեւ որ ոռոգման շրջանում ջուրը պակասություն չանի, որ չորային կամ եկ տարի չլինի, ու այդպես շարունակ, կամ ինչպես սիրում են մեջբերել՝ «մեր ապրուստն ի՞նչ է, մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա երկնքից կախված»:

0-ից բարձր ջերմաստիճանի դեպքում գրեթե բոլոր արճիսեցիները այգիներում են օրն անցկացնում, ծառերի էտ, բուժումներ մի խոսքով խնամքի աշխատանքներ: Ժամանակ, եկամուտներ են ծախսում, զբաղվում մի գործով, որը չափազանց ռիսկային է, իսկ եթե հաջողվում է բնական աղետներից խուսափել ու լավ բերք ստանալ, դա էլ երաշխիք չէ, որ եկամուտներից գոհ կմնան: Երբեմն ամենաբարդ խնդիրը դառնում է ստացված մրգի իրացումը, հատկապես, որ տարածաշրջանում չկան մթերող ընկերություններ, դրա համար ստացված բերքից նախկինում էլ, հիմա էլ արճիսցիները օղի են թորում, վաճառում ու փոխանակում, դրա համար գյուղը հայտնի է նաեւ որակյալ տնական օղիներով ու գինիներով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով