Մամուլ 4 տարի առաջ - 08:42 06-05-2022

Ուժային կառույցների ղեկավար կազմը շունչները պահած սպասել է Աղվան Հովսեփյանի ելույթին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը: Նիստին Աղվան Հովսեփյանը ուշագրավ հայտարարություններ արեց՝ նշելով, որ այս երեք տարվա ընթացքում ուղերձներ է ստացել համապատասխան մարմիններից, նախազգուշացումներ, որ եթե հանկարծ փորձի բացակայել երկրից, իր որդիներն անմիջապես կկալանավորվեն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ուժային կառույցների ղեկավար կազմը՝ Գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, ԲԴԽ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն, ԱԱԾ-ն, ուշադիր, շունչները պահած հետեւել են Հովսեփյանի ելույթին՝ սպասելով, թե իրենց էլ կանդրադառնա, սակայն Հովսեփյանը անդրադարձավ միայն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, թե ինչպես է նա դիմել, որ Քննչական կոմիտեում քննիչ աշխատի, սակայն ստացել է մերժում:
Ավելի ուշ Աղվան Հովսեփյանին է դիմել Սասուն Խաչատրյանի հայրը` Արաբկիրի դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը, սակայն նրա խնդրանքը եւս չի բավարարվել:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով