Մամուլ 4 տարի առաջ - 08:30 08-07-2022

ՊՆ-ում կադրային ջարդ է սկսվելու. շունչները պահած սպասում են. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօրվանից ՀՀ պաշտպանության նախարարությունում սկսվելու է լայնածավալ կադրային ջարդ: Ինչպես հայտնի է, երեկ Ազգային ժողովը 58 կողմ ձայնով, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում կառավարության ներկայացրած փոփոխությունների փաթեթը։ Ըստ այդ փոփոխությունների՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:
Եվ, ահա, հենց այս որոշումն է Պաշտպանության նախարարությունում իրավիճակ փոխել: Բանն այն է, որ ինչպես Գլխավոր շտաբում, այնպես էլ նախարարությունում շունչները պահած սպասում են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում: Փաստ է մեկ բան, որ շատ պաշտոնատար անձինք են ազատվելու, եւ նոր նշանակումներ են կատարվելու, այնպես որ, առաջիկայում նոր զարգացումներ կլինեն ՀՀ զինված ուժերում, որտեղ սթրեսները պարբերաբար հաջորդում են մեկը մյուսին:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով