Ներքին 3 տարի առաջ - 16:30 07-03-2023

Դպրոց մտնելիս երեխաները ջերմաչափվում են․ բացակայությունների ահագնացող թիվ չկա. ԿԳՄՍ պարզաբանումը

«Ամեն պարագայում, երբ լինում են համապատասխան ցուցանիշներ և դա նորմայից շատ է լինում, այդ պահին այդ մասին ասվում է, ընդ որում բացակայություններն արտացոլվում է նաև կայքում, քանի որ էլեկտրոնային մատյան է»,- այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը՝ խոսելով վերջին օրերին դպրոցներում աշակերտների թվի բացակայության ցուցանիշներից։

Պատասխանելով հարցին, թե կարմրուկով պայմանավորված խուճապ չկա, աշակերտների և նրանց ծնողների շրջանակում, Մանուկյանն արձագանքեց. «Այդ բոլորը առողջապահական խնդիր է և եթե երեխան ջերմություն ունի, բնականաբար, պետք է տեղամասի բժշկին դիմի, բժիշկը նայի, ասի կարմրուկ է, թե՝ ոչ։ Ամեն պարագայում դպրոցներում կիրառվում է համաճարակային սինդրոմ, երբ դպրոց մտնելուց երեխաները ջերմաչափվում են և եթե երեխան ունի ջերմություն, անկախ նրանից, թե դա ինչով է պայմանավորված, այդ երեխան չի մտնում դպրոց, նրան ուղարկում են տուն»։

Մանուկյանը նշեց, որ դպրոցներում միշտ էլ աշակերտների բացակայության որոշակի ցուցանիշ կա, բայց այն այնքան էլ մեծ, ահագնացող թիվ չի կազմում։ «Բացակայությունների տոկոսային ինչ-որ մի թիվ միշտ լինում է, բայց եթե այն նորմայից բարձր է կամ ահագնացող չափերի է, նման տեղեկատվություն մենք չունենք»,- ասաց Մանուկյանը։

Խոսելով կարմրուկի տարածման տեմպերից և առողջապահության նախարարության արձագանքից՝ Մանուկյանն ասաց. «Առողջապահության նախարարությունը չի ներկայացրել մեզ առաջարկություն, որ այն մասշտաբի է Ձեր ասած դեպքերը, որ կարելի է այլ միջոցներ կիրառել, սահմանափակել դասերը, եթե դրա անհրաժեշտությունը լինի՝ իրենք պետք է այդ հիվանդության վիճակագրությունը տան»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով