Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 14:36 09-12-2025

Այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, կարող են անցնել հեռավար ուսուցման. Անահիտ Ավանեսյան

«Սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ ամենօրյա մոնիթորինգ ենք անցկացնում հիվանդացության աճի մասով, մանկապարտեզներում և դպրոցներում բացակայությունների թվի մասով»,- ֆեյսբուքյան եթերում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք: Սակայն ունենք հստակ մեթոդ և աշխատանքի գծագրված մեխանիզմ, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, այս դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման: Հետմոնիթորինգի արդյունքներով դասարաններն ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի, որպեսզի մի կողմից պաշտպանենք մեր երեխաների առողջությունը, հնարավորություն տանք, որ դպրոցներում իջնի վարակի թվաքանակը, մյուս կողմից էլ չխաթարենք ընդհանուր Հանրապետությունով դասապրոցեսը»,- հավելել է նախարարը:



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով