Ներքին 2 տարի առաջ - 10:46 09-05-2024

Պայքարում են, որ Եռաբլուր մտնելիս հպարտ նայեն իրենց  պապիկի նկարին. հերոսի թոռնիկները միացել են շարժմանը

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդույամբ մեկնարկած քայլերթին միանում են հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ պատերազմում նահատակված զինծառայողների ծնողները:

Պայքարին միացել է նաև 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի ընտանիքը՝ կինը, դուստրերը, թոռնիկները, ովքեր ծնվել են պապիկի զոհվելուց հետո:

Ի դեպ, համացանցում տարածված լուսանկարը, որտեղ Բագրատ Սրբազանը գրկել է եռագույնը ձեռքին պահած փոքրիկ աղջնակին, հերոս Իշխան Պետրոսյանի թոռնիկն է՝ Գայանեն:

«Իրենց պապիկի գործը կիսատ չթողնելով՝ պայքարում են հայի հայ մնալու համար, պայքարում են, որ եռաբլուր մտնելիս հպարտ նայեն իրենց պապիկի նկարին, չամաչեն որ չկարողացան պահել պապիկի կյանքով պահաց հայրենիքը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հերոս Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը:



Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 9-ին, Աբովյան քաղաքից մեկնարկել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը դեպի մայրաքաղաք Երևան՝ Հանրապետության հրապարակ: Ժամը 16:00-ին նախատեսված է համազգային հանրահավաք:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով