Ներքին 3 տարի առաջ - 20:36 31-03-2023

«Ֆրանկոֆոնիայի օրեր 2023» միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Գյումրիի թիվ 1 ավագ դպրոց

«Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ին անցկացվող միջոցառումների շրջանակներում այսօր Գյումրու թիվ 1 ավագ դպրոց են այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի, դպրոցի տնօրեն Նաիրա Թադևոսյանի հետ հյուրերը շրջել են դպրոցում, ծանոթացել դպրոցի ձեռքբերումներին, իրականացրած աշխատանքներին ու առաջիկա անելիքներին։

Կարևորելով ֆրանսերենն ու ֆրանկոֆոն մշակույթների արժեքները՝ «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի շրջանակներում անցկացվելու է ավելի քան քսան միջոցառում Երևանում և մարզերում։ Ծրագիրը բազմաժանր է՝ նվիրված մշակութային բազմազանությանը, ֆրանկոֆոն մշակույթների տարբեր արժեքներին. կինո, երաժշտություն, թատրոն, բանավեճ, ժամանակակից արվեստ, ֆրանսերենի իմացության մրցույթ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով