Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը խարդախության զոհ է դարձել․Shamshyan.com Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․Լարսը բաց է Սպասվում են անձրևներ, քամու ուժգնացում և մառախուղ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ծովակի ճանապարհին Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել. shamshyan.com Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահացել է Խախտումներ՝ «ՍԻԹԻ»-ի հացի արտադրամասում․ տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը Արարատի մարզում ոստիկանական օպերացիա է իրականացվել․ «Range Rover»-ում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ shamshyan.com Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ
Ներքին 3 տարի առաջ - 22:22 23-02-2023

Երևանի փոխքաղաքապետ Ավինյանը մասնակցել է մայրաքաղաքի կանաչապատմանը նվիրված գիտական աշխատաժողովի

Շուրջ 900 հա ընդհանուր օգտագործման կանաչ մակերես ունեցող Երևանում օրվա պահանջ է դարձել կիսակենսունակ և անպիտան ծառերի փոխարինման գործընթացը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, խնդրին մասնագիտորեն հիմնավորված մոտեցում ցուցաբերելու նպատակով ոլորտի գիտնականների, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամների, միջազգային կառույցների ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ քաղաքապետարանում հրավիրվել է գիտաժողով:

«Մեր կանաչ ֆոնդի էական զանգվածը՝ մոտավորապես 50%-ը, ուղղակի այլևս այն գործառույթը չի կատարում, որը պետք է կատարեր: Մենք սկսելու ենք Երևանում տեսնել ծառերի փոխարինում, նոր, թարմ, իհարկե, «թարմ» ասելով արդեն իսկ կայացած տասնամյա ծառերի մասին է խոսքը: Այս ընդհանուր քննարկումները եկել են փորձագիտական, գիտական հանրույթից, և մենք դա մեզ համար դարձրել ենք առաջնահերթ խնդիրներից մեկը: Երևանում շատ և շատ են խնդիրները, բացի այն, որ դեռևս Խորհրդային Միության տարիներին, կարելի է ասել, բավարար քանակով քաղաքը կանաչ ֆոնդ չի ունեցել, դրանից հետո էլ այս 30 տարիների ընթացքում այդ կանաչ ֆոնդն աղճատվել է, նվազել է, որոշ դեպքերում առհասարակ վերացել է տարբեր պատճառներով»,- ընդգծել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք ունենք կանաչ տարածքներ, այո, որոնց կեսը զբաղեցված են ոչ պիտանի ծառատեսակներով, օրինակ՝ թեղիներով, որոնք սպառել են իրենց, դրանց հետ մեկտեղ նաև հացենիներն են գտնվում շատ վատ վիճակում, որոնք նույնպես սխալ էտի և սխալ միջամտությունների հետևանքով տձևացել են և հարիր չեն այսօրվա մայրաքաղաքին: Խոսքը վերաբերում է այն ծառերին, որոնց կոճղերն են մնացել, բայց զբաղեցնում են կանաչ տարածքները: Այս խնդիրն է, որ հրատապ լուծում է պահանջում, որովհետև Երևանում ինչպես օդի աղտոտվածության, այնպես էլ փոշու մակարդակը լավ բանի վկայություն չէ, իսկ դրանց դեմ պայքարող հիմնական միջոցները կանաչ տնկարկներն են»,- նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Ըստ աղբյուրի՝ ոռոգման համակարգի բացակայություն, ոչ ճիշտ ծառատեսակների և բուսատեսակների ընտրություն, զանգվածային ծառահատում ու բուժման միջոցառումների բացակայություն. տասնամյակների կուտակված խնդիրները ոչ թե տեղային, այլ ընդհանրական բնույթի են: Երևանի կանաչ տնկարկներում առկա հիմնախնդիրների, դրանց այլընտրանքային, արդի մոտեցումների ու մեթոդների վերաբերյալ գիտնականներն իրենց առաջարկներն ու դիտարկումներն ունեն:

«Մեր ունեցածը 50-60 տարի առաջվա տնկված ծառեր են, որոնք արդեն կորցրել են կենսունակությունը, և դրանք փոխարինելու կարիք կա»,- պարզաբանում է Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության խորհրդատու Հովիկ Սահադյանը:

«Քաղաքի զարգացմանն ու կառուցապատմանը զուգընթաց՝ այդ ծառատեսակները կորցրել են կենսունակությունը: Վերջին տարիների ոչ արդյունավետ ու մեթոդապես ճիշտ էտը ևս նպաստել են, որ այդ ծառատեսակներն օր առաջ դուրս գան քաղաքի տեսակային կազմից և նրանց փոխարինեն ավելի գեղազարդ, ավելի կենսունակ ծառեր»,- նկատում է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժիրայր Վարդանյանը:

«Այս նախաձեռնությունն իրականում շատ ողջունելի է և շատ կարևոր: Երևանն ունի կանաչապատման խնդիր և, հաշվի առնելով կլիմայի փոփոխությունները՝ անապատացման գործընթացները, Երևանը ևս, ցավոք, զերծ չէ այդ ամենից: Անմխիթար վիճակ է, և այդ խնդիրը լուծման կարիք ունի»,- նշել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Սադոյանը:

Երևանի կանաչ տարածքները վերականգնելու համար քաղաքային իշխանությունը ոլորտի մասնագետների հետ համատեղ սահմանել է հստակ ուղենիշ: Ծառերի փոխարինմանը զուգահեռ ծավալուն ծրագրեր կիրականացվեն նաև ոռոգման համակարգի վերականգնման, անտառպուրակներ հիմնելու նպատակով:

«Մենք պլանավորում ենք այս տարի անտառտնկման ծավալուն աշխատանքները շարունակել, որոնք սկսվել են դեռ նախորդ տարվանից: Այս տարի ունենք մի քանի տեղ, մասնավորապես Եռաբլուրի հարակից տարածքը և, կարծում եմ, որ նաև գիտնականների և փորձագետների հետ քննարկումները մեր քաղաքականությունը ճշգրտելու և Երևանի կանաչ կերպարը վերականգնելու առումով շատ կարևոր են»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:

«Քաղաքային իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անելու, որ լուծվի այդ խնդիրը, տրամադրելու պահանջվող ֆինանսական միջոցները, որքան հնարավոր է խնդրի լուծումն արագացնելու համար: Արդեն կայացել են մրցույթները, բավականին թանկ արժեն այդ ծառերը, բայց Երևանը ոչինչ չի խնայել մայրաքաղաքի փողոցները կարգի բերելու, Երևանին ճաշակ, տեսք և ուրույն ձեռագիր հաղորդելու և, այո, եթե այս որոշումը կայացվի, փողոցներն ինչպես գործառութային, այնպես էլ տեսքի առումով կզարդարեն գեղեցիկ սաղարթ և նշանակություն ունեցող ծառատեսակներ»,- նշեել է Արմեն Բեգոյանը:

Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված հատվածները ևս փուլ առ փուլ վերականգնվելու են, կկանաչապատվեն ու կվերադարձվեն երևանցիներին: Գործընթացը սկսված է և կրելու է շարունակական բնույթ:

«Այս գործընթացն սկսել ենք դժվարներից: Այն լինելու է շարունակական գրեթե բոլոր վարչական շրջաններում, և գրեթե բոլոր այգիներին անդրադարձ է լինելու: Այստեղ հանրային շահը միշտ գերակա է, երբ խոսքը մեկ անհատի մասին է, ով բիզնես է վարում այգում և դրել է մսի վաճառքի կետ կամ դեղատուն, կամ ծավալում է մեկ այլ գործունեություն, որի տեղը չէ այդ այգին: Մենք դա վերացնելու ենք: Այո, սա դժվարին գործընթաց է, նախկինում փորձեր կատարել են այլ քաղաքապետներ, ուղղակի ինչ-որ հանգամանքների բերումով չի ստացվել, բարեբախտաբար, մենք կարողանում ենք դա անել»,-շեշտել է Տիգրան Ավինյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ գիտական աշխատաժողովն ամփոփվել է արձանագրություն կազմելով և քվեարկությամբ, արձանագրություն ն ընդունվեց միաձայն: Այն կդառնա կարևոր փաստաթուղթ՝ մայրաքաղաքում մասնագիտորեն հիմնավորված ու համակարգված բարեփոխումներ սկսելու համար: Միջազգային փորձի ուսումնասիրմամբ ու հայ գիտնականների աջակցությամբ Երևանն առաջիկա տարիներին կանաչապատման ոլորտում նոր պատկերացում կթելադրի:

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
09:00 Հերթը հասավ օդանավակայանին
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
12:14 Երևանում օտարերկրացին ահազանգել է, որ ԲԿ-ներից մեկում առանց իր համաձայնության ամբողջությամբ հեռացրել են իր աջ ամորձին
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի