Մամուլ 4 տարի առաջ - 08:14 02-02-2022

Երևանի քաղաքապետարանում հետաքրքիր գործընթացներ են ծավալվում. Ավինյանը՝ փոխքաղաքապետ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեւանի քաղաքապետարանում հետաքրքիր գործընթացներ են ծավալվում։ Թվում էր, թե նորաթուխ քաղաքապետը լինելու է ընդամենը տեղապահ, մինչեւ հերթական կամ արտահերթ ընտրություններով իշխող թիմն իր սրտի թեկնածուին քաղաքապետ դարձնի: Ի դեպ, ամենահավանական թեկնածուն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է: Սակայն, պարզվեց, Հրաչյա Սարգսյանն այնքան էլ չի ուզում ենթարկվել մայրաքաղաքը դե ֆակտո կառավարող Ավինյանի որոշումներին ու առաջարկներին։

Օրերս մենք անդրադարձել էինք քաղաքապետարանում սկսված կադրային ջարդին․ ազատվել են քաղաքապետի 4 տեղակալները, արդեն քանի օր է՝ թեժ պայքար է գնում, թե ով է նշանակվելու: Մեծ թվով թեկնածություններ են քննարկվում: Սարգսյանը, մեզ հասած տեղեկություններով, հակադրվում է Ավինյանի ներկայացրած թեկնածուներին, ուզում է իր մարդկանց առաջ հրել։ Քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ ավելի քան երեք տասնյակ թեկնածուների մասին է խոսք գնում։

Սակայն նախօրեից քաղաքապետարանում խոսակցություններ են պտտվում, որ հաշվի առնելով նորաթուխ քաղաքապետի քմահաճությունները, հնարավոր է, որ հենց Ավինյանն էլ նշանակվի փոխքաղաքապետ, եւ տեղում քաղաքի ղեկն իր ձեռքը վերցնի, որպեսզի ընտրությունների նախապատրաստությունը թափով եւ անխափան ընթանա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ