Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:03 15-05-2023

Տարբերությունը, որ ասե՞ք…Փոխքաղաքապետ Գրիգորյանը՝ փոխքաղաքապետ Ավինյանին

«Պարոն Ավինյան, հարթակը պատրաստ է գործարկման, կառաջարկեմ այսօր-վաղը, եթե ձեզ հարմար է քննարկենք, թե որը պետք է լինի առաջին նախագիծը, որ պետք է ներկայացվի երևանցիների դատին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական քննարկման ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ զեկուցելով քաղաքապետարանի կողմից իրականացվող նախագծերի վերաբերյալ Երևանի բնակիչների կարծիքների հավաքագրումն ապահովող առցնանց հարթակի ստեղծման վերաբերյալ հանձնարարականը:

Խորհրդակցությունը վարող Տիգրան Ավինյանը դիմեց բոլոր վարչություններին, որպեսզի նրանք առաջարկեն, թե որ նախագիծը կարելի է դնել քննարկման և քվեարկության:

«Մենք ունենք պատրաստի նախագծերի քննարկման հնարավորությունը, իսկ ունե՞նք նախագծերի առաջարկման հնարավորություն, թե դեռևս չունենք»,-Գրիգորյանին հարցրեց Ավինյանը:

Սուրեն Գրիգորյանը հարցրեց՝ «Տարբերությունը, որ ասե՞ք…», ինչին ի պատասխան Ավինյանն ասաց, որ քաղաքապետարանի կողմից առաջարկած նախագծերի քննարկման հատվածն ունեն, բայց ցանկալի է, որ առանձին բաժին լինի, որ քաղաքացիները նախագծեր առաջարկեն:

Գրիգորյանը հայտնեց, որ հատուկ ֆորմատ չկա, բայց կարող են մշակել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով