Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը խարդախության զոհ է դարձել․Shamshyan.com Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․Լարսը բաց է Սպասվում են անձրևներ, քամու ուժգնացում և մառախուղ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ծովակի ճանապարհին Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել. shamshyan.com Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահացել է Խախտումներ՝ «ՍԻԹԻ»-ի հացի արտադրամասում․ տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը Արարատի մարզում ոստիկանական օպերացիա է իրականացվել․ «Range Rover»-ում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ shamshyan.com Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ
Ուղիղ եթեր
Ներքին Միտք 3 րոպե առաջ - 22:43 19-11-2026

Բագրատ Սրբազանը չի հրաժարվում իր համոզմունքներից, չի նահանջում և շարունակում է մնալ իր գաղափարներին հավատարիմ. Դանիելյան

Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Թող հազար տարի էլ ինձ ազատազրկեն, եթե դա է մեր երկրի ազատագրության գինը»։
Այս խոսքերով այսօր դատարանում հանդես եկավ Բագրատ Սրբազանը։

Դատարանը որոշեց ևս 3 ամսով երկարաձգել նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոցը՝ տնային կալանքը։ Ցավոք, նման որոշումը սպասելի էր բոլորիս համար:

Մեր երկրում դատական և, ընդհանրապես, իրավապահ համակարգը վաղուց արդեն գտնվում է իշխանության քաղաքական ազդեցության տակ: Այս շինծու գործի շրջանակներում, որի վերաբերյալ, ինչպես հայտնի է, պաշտպանական կողմը բազմիցս բարձրաձայնել է ապացույցների բացակայության մասին, շարունակում են կիրառվել ազատությունը սահմանափակող միջոցներ։

Բայց կա մի հանգամանք, որն ակներև է բոլորի համար. անգամ տնային կալանքի պայմաններում Բագրատ Սրբազանը շարունակում է համախմբել մարդկանց մեկ գաղափարի, մեկ օրակարգի և մեկ նպատակի շուրջ։

Նրա յուրաքանչյուր ելույթ, յուրաքանչյուր խոսք վկայում է, որ ֆիզիկական սահմանափակումները չեն կարող կաշկանդել իրական, գաղափարական ազատությունը:
Այսօր դատարանում նա վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ։

Ավելին՝ հայտարարեց, որ որևէ ակնկալիք չունի երկրային դատարանից և երկրային դատավորներից, իսկ իր միջնորդության հարցի քննարկումն անգամ իր համար ամոթալի է։

Բագրատ Սրբազանը չի հրաժարվում իր համոզմունքներից, չի նահանջում և շարունակում է մնալ իր գաղափարներին հավատարիմ:

Մեծ պատիվ է ինձ համար լինել մերօրյա բացառիկ հոգևորականներից մեկի մտերիմը:

Այս երկրում արդարություն լինելու է։ Եվ նրանք, ովքեր տարիներ շարունակ մարդկանց քաղաքական հայացքների և հայրենասիրության համար հալածել են, սահմանափակել նրանց ազատությունն ու ոտնահարել իրավունքները, ի վերջո պատասխան են տալու իրենց գործողությունների համար։ Ոչինչ հավերժ չէ, և ոչ ոք անպատիժ չի մնալու։

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին։
Ազատությո՛ւն Բաքվում պահվող հայ գերիներին»։