Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը խարդախության զոհ է դարձել․Shamshyan.com Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․Լարսը բաց է Սպասվում են անձրևներ, քամու ուժգնացում և մառախուղ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ծովակի ճանապարհին Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել. shamshyan.com Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահացել է Խախտումներ՝ «ՍԻԹԻ»-ի հացի արտադրամասում․ տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը Արարատի մարզում ոստիկանական օպերացիա է իրականացվել․ «Range Rover»-ում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ shamshyan.com Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ
Ուղիղ եթեր
Ներքին Օրակարգ 13 րոպե առաջ - 22:30 19-11-2026

Եթե ձայն չհանեցիք, համակերպվեցիք, շարունակությունն է լինելու, գրպաններիդ են կպնելու

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

Հաղորդաշարի շրջանակում Գևորգ Ստեփանյանի հետ զրուցել ենք երևանցիների լռության ու համակերպվելու հետևանքների, քաղաքային թանկացումների, ինչպես նաև Երևան մուտք գործելու սահմանափակումների ու Եվրո 4 չափորոշչի հետ կապված նախաձեռնությունների մասին։

Գևորգ Ստեփանյանը կոչ է արել երևանցիներին չլռել և չհամակերպվել՝ ընդգծելով, որ լռության ու համակերպվելու արդյունքում մարդկանց կյանքը վերածվել է դժոխքի՝ թանկացումներից մինչև նյարդային պոռթկումներ, իսկ Երևանը՝ ապրելու համար ամենաթանկ մայրաքաղաքի։

Նրա խոսքով՝ եթե քաղաքացիները ձայն չհանեն, շարունակությունը լինելու է, որի մեկնարկն արդեն տրվել է Հ1-ում, ինչի հետևանքով Օպելի, հին մեքենաների, ինչպես նաև գազով, հեղուկ գազով ու օդով գազով աշխատող մեքենաների վարորդները չեն կարողանալու մուտք գործել Երևան։

Անդրադառնալով Եվրո 4 չափորոշչի ու սահմանափակումների նախաձեռնություններին՝ Ստեփանյանը նշել է, որ քաղաքացիների լռության պայմաններում իշխանությունները վստահ են, որ ամեն ինչ մինչև վերջ «բուլդոզերով» առաջ են տանելու, և հավելել, որ Երևանի քաղաքային կառավարումն իր համար մեկ մարդու ձեռքում է, որն էլ ասել էր՝ «ձայն բարձրացրեք, որ անուղեղներին հասնի»։

«Եկանք հասանք համբալների դարաշրջանը»,- նշել է Ստեփանյանը։

Մանրամասները՝ հարցազրույցում։

Միլենա Դանիելյան