Արտաքին 3 տարի առաջ - 14:10 20-02-2023

Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության օգտին. Չավուշօղլուն՝ Բլինքենին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան հանդես է գալիս Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության օգտին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, այս մասին Չավուշօղլուն ասել է Անկարայում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Չավուշօղլուն հայտնել է, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Նա հիշեցրել է, որ ինչպես ինքը, այնպես էլ ԱՄՆ պետքարտուղարը կապի մեջ են եղել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

Թուրքիայի արտգործնախարարը վստահեցրել է, որ խաղաղության հասնելու ուղղությամբ ջանքերը կշարունակվեն։

«Վերջերս և՛ Էնթոնին, և՛ ես կապի մեջ ենք եղել ադրբեջանական և հայկական կողմերի հետ։ Մեր նպատակը Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության հասնելն է։ Այդ ուղղությամբ ջանքերը կշարունակվեն»,- ասել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 19-ին երկօրյա այցով ժամանել է Թուրքիա։ Ավելի վաղ Բլինքենը Մյունխենում հանդիպում էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Չավուշօղլուն իր հերթին նախորդ շաբաթ հանդիպել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի