Արտաքին 3 տարի առաջ - 16:00 18-02-2023

ԱՄՆ պետքարտուղարը ավերիչ երկրաշարժերից հետո կայցելի Թուրքիա

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 19-ին երկօրյա այցով կժամանի Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը ժամանում է Թուրքիա՝ Մարաշում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի ֆոնին իր համերաշխությունն ու ցավակցությունը փոխանցելու համար։ Այցի շրջանակներում Բլինքենը կժամանի նաև երկրաշարժի գոտի և տեղում ուսումնասիրություններ կիրականացնի։

Սպասվում է, որ փետրվարի 20-ին կկայանա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Հանդիպման օրակարգի մասին դեռևս տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Նույն օրը ցերեկը 7․6 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ է րտեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են Թուրքիայի 10 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Փետրվարի 18-ի դրությամբ, երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 40 հազար մարդ։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան