Արտաքին 3 տարի առաջ - 14:30 03-02-2023

Չավուշօղլուն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում խաղաղության հնարավորություն է ստեղծվել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու կարևոր հնարավորություն է ստեղծվել։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Չավուշօլղուն այս մասին ասել է Ստամբուլում Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և հավատքի նախարար Սանտյագո Կաֆիերի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Չավուշօղլուն հայտնել է, որ իր արգենտինացի գործընկերոջ հետ կայացած հանդիպման ժամանակ վերջինիս տեղեկություններ է հայտնել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, ինչպես նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ իրենց նպատակը Հարավային Կովկասը կայունության և զարգացման տարածաշրջան դարձնելն է։ Նա շեշտել է նաև, որ Թուրքիան և Ադրբեջանն անկեղծ են այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում։

«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասն առաջիկայում լինելու է մի տարածաշրջան, որտեղ խոսվելու է զարգացման, կայունության և խաղաղության մասին»,- ասել է Չավուշօղուն։

Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և հավատքի նախարարն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ է նույն վճռականությունը դրսևորել նաև Լաչինի միջանցքի հարցում։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է ժողովուրդների կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը։

«Դրան հասնելու ճանապարհը ոչ պատերազմն է, ոչ էլ այս շրջափակումները։ Այդ իսկ պատճառով մենք՝ որպես Թուրքիա, Հայաստան և Արգենտինա, այստեղ գտնվող մեր բոլոր ժողովուրդների հետ կամրապնդենք այս կապերը»,- նշել է Կաֆիերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում