Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:10 16-09-2024

Հարավային Կովկասում կա հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են համաձայնեցնել խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսը, Վրաստանում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա ու մինչև այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ ու շարունակել քննարկումներ»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ Հարավային Կովկասում, իրապես, կա հակամարտության էջը փակելու ու տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն։

«Համոզված եմ, որ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից հավասարապես օգտվելու են Վրաստանը, Թուրքիան ու Իրանը։ Ահա այս է պատճառը, որ չնայած բոլոր բարդություններին, մեր կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր դարձնելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան