Ներքին 3 տարի առաջ - 14:27 15-09-2023

Երևանցիներն են փակելու այս իշխանությունների անփառունակ էջը․ Մանե Թանդիլյան

Երևանցիների վրա մեծ պատասխանատվություն կա, որովհետև հենց երևանցիների աչքի առջև են կատարվել այն զարհուրելի փաստերը ու այն իրավիճակը, որի պատճառով այս իշխանություններին այլևս հնարավոր չէ հանդուրժել։

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

«Այն խաբեությունները, որ նրանք արել են ու այն կեղծիքը, որով շարժվում են առաջ, երևանցու աչքի առջև է։ Սա է պատճառը, որ մենք կարծում ենք՝ հենց երևանցու տված գնահատականն է շատ կարևոր ամբողջ հայության համար։ Ժողովրդավարություն ասելով՝ թքել մարդկանց դեմքին, անծայրածիր վարչական ռեսուրս կիրառել, բազմաթիվ այլ խոստումներ չկատարել, Արցախից ամբողջությամբ հրաժարվել․ մեր կողմնորոշվածությունը, որ այս ամենին պետք է վերջ տրվի ու հենց Երևանում պետք է դրվի այդ կարևոր հիմնաքարը, մնում է անփոփոխ»,- ասաց նա։

Մանե Թանդիլյանի խոսքով՝ երևանցիները սեպտեմբերի 17-ի ընտրությունները պետք է վերածեն անվստահության հանրաքվեի՝ ներկա իշխանություններին։

«Երևանում իշխանությունների վերարտադրությւոնը լինելու է կործանարար, նրանք այդ մանդատը ծառայեցնելու են իրենց նեղ անձնական շահերին, իրենց իշխանությունը պահելուն ու այն ապիկարությունը, որ ցուցադրել են, շարունակելու են համարել արդարացված՝ երևանցու ձեռամբ։ Դրա համար շատ անհրաժեշտ է, որ հենց Երևանում այս ամենին վերջ տրվի:

Միակ անհանգստացնող բանը, որ ունեն այս իշխանությունները, երևանցիների մասնակացությունն է ընտրություններին, որովհետև այդ մասնակցությունն է նրանց իշխանազրկելու։ Այն հուսահատությունը, որ նրանք առաջացրել են, հույս ունեն, որ դրանով պատված՝ երևանցիները չեն մասնակցելու ու դրա հետևանքով իրենց տոկոսը ավելի բարձր է լինելու։ Դրա համար անպայման պետք է մասնակցել այս ընտրություններին, որովհետև մասնակցությունն է նրանց իշխանազրկելու։

Երևանցին թող հանկարծ չթերագանահատի իր մեկ ձայնի կարևորությունը։ Երևանցին պարտության է մատնելու պարտվածին, ով մեզ անդադար պարտությունների առարկա է դարձնում, մենք համոզված ենք, որ երևանցիները փակելու են այս իշխանությունների անփառունակ էջը։ Այդ համոզմունքն ունենք երևանցիների հետ շփումների հետևանքով։

Սեպտեմբերի 17-ը սարերի հետևում չէ, սիրելի՛ երևանցիներ, տրամադրվեք, պատրաստ եղեք փոփոխությունների՝ Երևանում, որովհետև մենք հենց այդպես էլ տրամադրված ենք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան