Ներքին 2 տարի առաջ - 22:41 01-07-2024

Որ պահին աշխարհը համարեց Արցախի էջը շրջված, բացվելու է Սյունիքի էջը․ Կարեն Բեքարյան

«Այսօր մատուցվում է մեր հանրությանը այն, որ եթե մեր ձայնն ու գլուխը բարձրացնենք, մեր մեջքն ուղղենք, ապա պատժվելու ենք պատերազմով, որն էլ իր հերթին նույնացվում է պարտության հետ... Պատերազմի ամենագրգռող, դիմացինին ագրեսիայի դրդող հանգամանքը նրա ախորժակը բավարարելն է։ Ամենօրյա կտրվածքով այս իշխանությունը բավարարում է Ադրբեջանի ախորժակը, հիմա այդ բավարարելու արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան ձգտելու են խաղաղությա՞ն, թե՞ ձգտելու է ավելին պոկելու, մինչև վերջնական ոչնչացում»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը։

Քաղաքագետն ասաց, որ Արցախյան հիմնախնդիրը եղել է, կա և մնում է մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և հավաքական իրավունքների պաշտպանությունների խնդիր։

«Որ պահին աշխարհը համարեց Արցախի էջը շրջված, բացվելու է Սյունիքի էջը, շրջվի Սյունիքինը, բացվելու է Գեղարքունիքի էջը... Այս ընթացքը կընթանա մինչև լիակատար ոչնչացում։ Պետք է այնպիսի իշխանություն, որը կսահմանի կարմիր գծեր ու երբ այդ գծերը սահմանված լինեն, գործընկերների պակաս չի զգացվի»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով