Ներքին 4 տարի առաջ - 13:56 29-09-2022

ԵՊՀ ղեկավարությունը աննպատակահարմար համարեց շարունակել դասախոսական համագործակցությունը ինձ հետ. Նաիրի Հոխիկյան

ԵՊՀ ղեկավարությունը աննպատակահարմար համարեց շարունակել դասախոսական համագործակցությունը նաև ինձ հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը:

«Ակնհայտ քաղաքական, կամ ավելի շուտ իշխանության պատվեր այս նախաձեռնությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը փորձեց ինձ բացատրել իմ դասավանդած առարկայի անօրինական լինելով։
Մի քանի տարի առաջ ֆակուլտետի դեկանը ինձ հրավիրել է դասավանդել Տարածաշրջանային զարգացումները և Հայաստանը, այլ կերպ ասած՝ քաղաքագիտական լրագրություն առարկան։

Հիմա հանկարծ պարզվել է, որ առարկան չի եղել ուսումնական պլանում և անօրինական է։ Այդպես ապօրինաբար ես տարիներ շարունակ ստացել եմ 20,000 դրամ աշխատավարձ ԵՊՀ-ից՝ փոխանցումներով։ Պատկերացնո՞ւմ եք։

Նույնկերպ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսումնական պլանից հանվել է իմ դասավանդած մեկ այլ՝ Հեռուստատեսային վավերագրական ֆիլմ առարկան։

Իրականում ես չեմ նեղացել ֆակուլտետի դեկանից, քանի որ լավ եմ պատկերացնում և նաև գիտեմ, թե իշխանության և իր անմիջական ղեկավարության կողմից ինչպիսի ճնշումների է ենթարկվել իմ առումով։

Իմ դասավանդած առարկաների շրջանակում ես ուսանողներիս փոխանցել եմ աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և դրանց լուսաբանման առանձնահատկությունները, սովորեցրել վավերագրական ֆիլմի հմտությունները։

Ունեցել եմ հայրենիքին նվիրյալ հրաշալի ուսանողներ, որոնցից շատերը հիմա էլ աշխատում են և ի ցույց դնում իրենց մասնագիտական, մարդկային և հայկական լավագույն հատկությունները։

Իհարկե, ցավում եմ, որ որոշ ժամանակ իմ սիրելի ԵՊՀ-ում չեմ լինելու։ Այնտեղ չլինելս ինձ ֆինանսական խնդիր չի, որովհետև ստացել եմ 20,000-30,000 ամսական աշխատավարձ, որը նվիրաբերել եմ Արցախի համար իրականացվող ծրագրերին, վերջին անգամ փոխանցել եմ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի հիմնադրամին։

ԵՊՀ-ից դուրս անպայման կշարունակեմ դասախոսական աշխատանքս՝ այլ վայրում և կշարունակեմ փոխանցել փորձս և գիտելիքներս։

ԵՊՀ-ի իմ ուսանողների հետ կապս չեմ կտրում, նրանց հետ մեկնել եմ մեր հայրենիքի հետաքրքիր ու պատմական վայրեր, ցույց տվել մեր երկրի արժեքները։
Կշարունակեմ այսուհետ ևս, նաև ԵՊՀ-ի ուսանողների հետ։

Վստահ եմ, Հայաստանում իշխանություն փոխվելուց հետո նույն ֆակուլտետի ղեկավարությունը առաջիններից մեկն է զանգելու և հրավիրելու աշխատանքի»,- գրել է Հոխիկյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով