Ներքին 4 տարի առաջ - 16:16 01-09-2022

Արցախ մեկնող մեքենաների թվի հետ կապված ոչ մի սահմանափակում չկա ․ Նաիրի Հոխիկյան

«Այս պահին սա Արցախին կապող միակ գործող ճանապարհն է։ Մեքենաների թվի հետ կապված ոչ մի սահմանափակում չկա։ Սովորական, ոնց որ Բերձորով անցնող ճանապարհն էր, նույնն էլ սա»,-այս մասին Oragir.news-ին ասաց հեռուստալրագրող, տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը։

Հոխիկյանը տեղեկացրեց, որ այս պահին մեկնում է Արցախ և ճանապարհը շատ հանգիստ է։

«Ես հիմա Արցախ եմ գնում, ճանապարհին ոչ մի խոչընդոտ ճանապարհին չկա։ Ճանապարհի սկզբում և վերջում կանգանած են հայ ոստիկանները, իսկ մեջտեղում ռուս խաղաղապահները։ Ոչ մի ադրբեջանցի չկա, որ կանգնեցնեն և այլն»։

Հիշեցնենք, որ Արցախի հանրապետությունից դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ երթևեկությունը Բերձորով դադարեցված է օգոստոսի 30-ից ժամը 20:00-ից: Ժամը 20-ից երթևեկությունն իրականացվում է նոր ճանապարհով:

Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից, անցնում Հին շեն և Մեծ շեն գյուղերով, Հագարի գետի կամրջից՝ 4 ամբողջ 7 տասնորդական կիլոմետրանոց ժամանակավոր ճանապարհով միանում՝ Աղավնո-Գորիս մայրուղուն: Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել և հսկում են երթևեկության անվտանգությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող