Ներքին 4 տարի առաջ - 17:25 27-10-2021

Covid-ի հետևանքով մահացածների թվի տարբերության հետ կապված հանձնաժողով է ստեղծվել. նախարար

Կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվի հետ կապված «տարբերության» համար հանձնաժողով է ստեղծվել։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նշենք, որ Ավանեսյանին հարց ուղղեց «Պատիվ ունեմ»–ի պատգամավոր Թագուհի Թովմասյանը` ասելով, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` նախորդ տարի 3545 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով, իսկ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` 2828։ Թովմասյանը հետաքրքրվեց` կա՞ արդյոք հստակ թիվ կորոնավիրուսի հետևանքով մահացածների, և ինչո՞ւ է խճճված վիճակագրությունը։

«Հիմա ստուգում ենք երկու կառույցների ներկայացրած տվյալները, և երբ այդ աշխատանքները կամփոփվեն, կհայտնենք այդ մասին։ Վիճակագրությունը հստակ է, որևէ խճճելու հարց չկա»,–ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` հարցն այն է, որ փուլ առ փուլ են անցել էլեկտրոնային համակարգի, և հիմա ճշտում են, թե որ փուլում են տվյալները դուրս մնացել։ Սակայն, ըստ նախարարի, ընդհանուր վիճակագրությունից որևէ տվյալ դուրս չի մնացել։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2074-ով և դարձել 300 143: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 39 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը, ըստ ԱՆ–ի, 6151 է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով