Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:00 15-02-2023

Հայաստանը դժվարին պահին բարեկամության ձեռք է մեկնել Թուրքիայի ժողովրդին. Չավուշօղլուն՝ Միրզոյանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանը դժվարին պահին համերաշխություն է հայտնել և բարեկամության ձեռք մեկնել Թուրքիայի ժողովրդին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Չավուշօղլուն նշել է, որ Արարատ Միրզոյանը նախորդ տարի մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որի շրջանակներում իրենք երկկողմ հանդիպում են ունեցել և քննարկել հարաբերությունների կարգավորման հարցը։

«Այսօր այստեղ՝ մեզ այցելելը շատ իմաստալից է։ Մենք երկրաշարժից անմիջապես հետո ցավակցական և աջակցության ուղերձներ ստացանք Հայաստանից։ Պարոն Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ մեր նախագահի հետ։ Այնուհետեւ անմիջապես 28 հոգուց բաղկացած որոնողափրկարարական խումբ է ուղարկվել, ովքեր փետրվարի 8-ից սկսած քրտնաջան աշխատում են»,- ասել է նա։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խոսքում բարձր է գնահատել Հայաստանից ժամանած փրկարարների աշխատանքը, որոնց հաջողվել է փլատակներից փրկել այնտեղ մնացած բնակիչներին։ Նա հիշեցրել է, որ հայ փրկարարներին հաջողվել փոքրիկ երեխայի և մի երիտասարդ բնակչի կյանք փրկել։

Չավուշօղլուն շեշտել է նաև, որ Հայաստանից երկրաշարժի գոտի 100 տոննա մարդասիրական օգնություն է առաքվել։ Նրա խոսքով՝ Հայաստանը տեղեկացրել է, որ հավելյալ օգնություն կտրամարդի, ինչի համար Թուրքիան շնորհակալ է։ «Հայաստանը համերաշխություն և համագործակցություն դրսևորեց այս դժվարին օրերին, համերաշխություն դրսևորեց նաև Գյոլչուկի երկրաշարժի ժամանակ»,- ասել է թուրք պաշտոնյան։

Վերջինս ընդգծել է, որ Հայաստանը նույնպես գտնվում է երկրաշարժի գոտում, իսկ Սպիտակի 1988 թվականի երկրաշարժը դեռևս իրենց հիշողության մեջ է։ Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նույնպես Թուրքիայից Հայաստան օգնություն է ուղարկվել Ալիջանի սահմանային անցակետով, իսկ տարիներ անց նույն անցակետով Հայաստանն է օգնություն ուղարկել Թուրքիային։

«Մենք պետք է շարունակենք այս համերաշխությունը։ Հարավային Կովկասում կարգավորման գործընթացը շարունակվում է»,- հայտարարել է նա։

Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու բարգավաճմանը։ Նրա խոսքով՝ այսօր տեղեկություններ են ստացել նաև հայ-ադրբեջանական բանակցությունների մասին։ Չավուշօղլուն նկատում է՝ եթե երեք երկրներն անկեղծ քայլեր ձեռնարկեն, ապա կարող են կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։

Նրա համոզմամբ՝ կարգավորմանն ուղղված քայլերից մեկը պատմական Մետաքսի ճանապարհի կամրջի վերակառուցումն է։ Չավուշօղլուն ասել է, որ այս ուղղությամբ աշխատաքները շարունակվում են, և կողմերը համաձայնել են իրենց քայերն արագացնել։








Ամենից շատ դիտված

00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
08:31 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ Հրապարակ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ
20:30 Տավուշյան հողհանձնումը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ծիրի մեջ էր

Ձեզ գուցե հետաքրքրի