Արտաքին 3 տարի առաջ - 16:00 12-02-2023

«Հայաստանը շարունակում է սադրանքներ իրականացնել և խարխլել խաղաղության գործընթացը»․ Բայրամովը հերթական անգամ մեղադրել է Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել այդ երկրի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիին։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Բայրամովը Շուքրիին տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համագործակցության հաստատման ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող նախաձեռնությունների մասին։ Վերջինս հերթական անգամ մեղադրել է հայկական կողմին՝ գործընթացը վնասելու մեջ։

«Չնայած այս ջանքերին, Հայաստանը շարունակում է սադրանքներ իրականացնել և խարխլել խաղաղության գործընթացը»,- ասել է Բայրամովը։

Բացի այդ կողմերը գոհունակությամբ են հիշել հունվարին Եգիպտոսի նախագահի՝ Ադրբեջան կատարած այցելությունը։ Վերջիններս կարևորել են նաև նման փոխայցելությունները՝ հարաբերությունների զարգացման համար։

Հանդիպմանը նշվել է, որ կողմերը մեծ նշանակություն են տալիս պատմական բարեկամական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև երկու երկների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի և Եգիպտոսի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները ՄԱԿ-ում, Չմիավորման շարժման, Իսլամական համագործակցության կազմակերպություններում և այլ միջազգային հարթակներում։






Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»