Արտաքին 3 տարի առաջ - 18:26 28-11-2022

Բայրամովը Հայաստանին մեղադրել է «պարտավորությունները խախտելու մեջ»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում Բայրամովը և Զիբերթը մտքեր են փոխանակել Ադրբեջան-ԵՄ համագործակցության տարբեր ասպեկտների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, էներգետիկ անվտանգության, կապի ու տրանսպորտի ոլորտում ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ համագործակցության հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Զիբերտին տեղեկացրել է խաղաղության գործընթացի շրջանակներում Բաքվի կողմից գործադրվող ջանքերի մասին։ Բայրամովն իր խոսքում Հայաստանին մեղադրել է «խաղաղության գործնընթացին խոչընդոտելու, ինչպես նաև եռակողմ հայտարարությունների շրջանակներում ստանձնած պարտվորությունները կոպտագույն կերպով խախտելու մեջ»։

Վերջինս նաև նշել է, որ «հայկական ուժերն ամբողջովին դուրս չեն բերվել Արցախի տարածքից, իսկ Լաչինի ճանապարհը շարունակում է օգտագործվել ռազմական նպատակներով»։ Նա նաև խոսել է Արցախի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում առկա ականային խնդրի մասին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս պաշտոնապես հայտարարել են, որ Արցախի տարածքում գտնվող հայկական ուժերն ամբողջովին դուրս են բերվել և այնտեղ մնացել են միայն Արցախի պաշտպանության բանակի ուժերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի