Ներքին 4 տարի առաջ - 11:55 30-09-2022

Ադրբեջանի արտգործնախարարը հերթական անգամ մեղադրել է Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է.

«երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի միջազգային ջանքերին խոչընդոտելու համար»։

Ինչպես փոխանցում է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, Բայրամովն այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահի մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի հետ հանդիպման ընթացքում։ Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև երկկողմ քաղաքական և տնտեսական համագործակցության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա լարվածությունը և այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ձեռնարկել կարգավորման գործընթացի համար։

Բայրամովը տեղեկություններ է հաղորդել «սահմանամերձ շրջաններում հայկական կողմի սադրանքների մասին»՝ նշելով, որ Հայաստանը «չի կատարում իր ստանձնած պարտավորությունները»։

Վերջինս նաև ֆրանսիական կողմին ներկայացրել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը՝ տարածաշրջանում կայունության ապահովման, հաղորդակցությունների բացման, սահմանազատման գործընթացի և խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ։

Ֆրանսիական կողմն ընդգծել է տարածաշրջանում իրավիճակի կայունացման, հրադադարի ռեժիմը պահպանելու, կարգավորման գործընթացի և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ ֆրանսիական կողմը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այս գործընթացում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով