Արտաքին 3 տարի առաջ - 17:15 06-03-2023

Բայրամովը հերթական անգամ Հայաստանին ուղղված մեղադրանքներ է հնչեցրել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «չնայած Ադրբեջանի խաղաղարար ջանքերին, Հայաստանը չի դադարեցնում իր սադրանքները»։

Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Բայրամովն ասել է ԱՄՆ պետքարտուղարի միջազգային կազմակերպությունների հարցերով տեղակալ Միշել Սիսոնի հետ կայացած հանդիպման ընթացքում։

Բայրամովը պնդել է, թե, իբր, «Հայաստանը շարունակում է ականային սպառնալիքը՝ խախտելով իր կողմից ստանձնած պարտավորությունները»։ Վերջինս միևնույն ժամանակ ամերիկացի պաշտոնյային տեղակացրել է տարածաշրջանում տիրող հետկոնֆլիկտային իրավիճակի, Արցախի օկուպացված տարածքներում իրականացվող վերականգնման և շինարարական աշխատանքների, ականների վտանգի, ինչպես նաև «Բաքվի խաղաղարար քայլերի մասին»։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով