Մամուլ 3 տարի առաջ - 07:59 07-02-2023

Հավանականությունը, որ այս երկրաշարժերը պատճառ կհանդիսանան ՀՀ տարածքում ուժեղ ու վտանգավոր ցնցումների, համարյա թե բացառվում է. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սիրիայում և Թուրքիայում ուժգին երկրաշարժերը հազարավոր մարդկանց կյանք են խլել, փլուզվել են շենք-շինություններ: Երկրաշարժերին հաջորդում են նաև ոչ պակաս ուժգին հետցնցումները: «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Սերգեյ Նազարեթյանը «Փաստի» հետ զրույցում ասում է` երկրակեղևի երկրաշարժերը (կան նաև օվկիանոսային երկրաշարժեր), որոնց խորությունը մեծ չէ, ունենում են երկարատև հետցնցումների գործընթաց:

«Դրանք օրինաչափ են, բնական, այստեղ ոչ ոք ոչինչ անել չի կարող: Առաջին ուժեղ հետցնցումը` 7 մագնիտուդ, եղավ փետրվարի 6-ին, մեր ժամանակով մոտավորապես ժամը 14:30-ի սահմաններում: Այն Սպիտակի երկրաշարժի կարգի էր: Դա էլ է օրինաչափ: Հետցնցումների գործընթացը կարող է տևել տասնյակ տարիներ, սովորաբար 1-2 տարի կլինի ակտիվ հետցնցումային ժամանակահատվածը, տեղի ունեցած հետցնցումների քանակն ընդհանուր քանակի մոտ 80 տոկոսը կկազմի, հետո կամաց-կամաց քանակը կսկսի քչանալ, բայց այդ ընթացքում կարող են լինել զգացվող, վնաս տվող ցնցումներ ևս: Սպիտակի երկրաշարժից հետո անցել է 34 տարուց ավելի, բայց հետցնցումները դեռ չեն մարել, պրոցեսը շարունակվում է»,-նշում է Նազարեթյանը:

Հայաստանը սեյսմիկ գոտում է, որքանո՞վ են այս երկրաշարժերը վտանգավոր մեզ համար: «Այս երկրաշարժը կապված է արևելաանատոլիական բեկվածքի հետ, որը Հայաստանի Հանրապետության տարածք չի մտնում: Այդ տեսակետից հավանականությունը, որ այս երկրաշարժերը պատճառ կհանդիսանան ՀՀ տարածքում ուժեղ ու վտանգավոր ցնցումների, համարյա թե բացառվում է: Թույլ երկրաշարժեր կարող են լինել, դա սովորական բան է»,-ընդգծում է «Փաստի» զրուցակիցը» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան