Ներքին 2 ամիս առաջ - 15:26 04-08-2026

Հասկանում եմ՝ զզվել եք այս իշխանությունից, բայց մենք երկիրը ցնցումների չենք տանելու. Կարապետյան

Երբ կգա օրը, ես ասել եմ՝ մենք կասենք մեր լուրջ խոսքը: Ես հասկանում եմ, որ բոլորդ հոգնել եք, զզվել եք այս իշխանությունից, ուզում եք մեկ օր շուտ ճանապարհել իրենց, մենք էլ ենք արդեն հոգնել ու զզվել, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով, դրա համար մենք չենք տանելու մեր երկիրը ցնցումների: Այս մասին լրագրողների հետ զրույցում, իր գործով դատական նիստից առաջ ասել է Սամվել Կարապետյանը:

«Անում ենք ամեն ինչ, ինչն օրինական ճանապարհով կարող է հեռացնել այս իշխանությանը: Մենք ամեն ինչ անում ենք, բայց ես ձեզ արդեն մեկ անգամ բացատրել եմ՝ սա մարդ չէ, սա մեխանիզմ է:

Մենք պետք է քանդենք այս մեխանիզմը, որպեսզի վերջնական հաղթանակ տանենք, իսկ մեխանիզմը շատ դժվար է քանդել, որովհետև այդ մեխանիզմը ստեղծել են շատ լուրջ պետություններ»,- նշել է նա, հարցին՝ ո՞ր պետությունները, նա պատասխանել է՝ ոչ բարեկամ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան