Արտաքին 3 տարի առաջ - 18:30 09-02-2023

Ամերիկացի սեյսմոլոգի համոզմամբ՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը Ադրբեջանի վրա չեն ազդի

Ամերիկացի սեյսմոլոգ, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներական սեյսմոլոգիայի պրոֆեսոր Թոմաս Հիթոնը հայտարարել է, որ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, և դրա հետցնցումները, ամենայն հավանականությամբ, չեն ազդի Ադրբեջանի վրա։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիթոնը հայտնել է, որ Ադրբեջանում նույն սեյսմիկ ակտիվության առկայությունը շատ անսովոր կլիներ, քանի որ երկիրը բավականին հեռու է գտնվում փետրվարի 6-ի երկրաշարժերի էպիկենտրոնից։

Նա միևնույն ժամանակ պնդել է, որ Թուրքիայում տեղի ունեցած վերջին երկրաշարժն անկանխատեսելի էր։ «Այս երկրաշարժն անկանխատեսելի էր, չնայած ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր կպնդեն, որ նրանք գիտեին, որ «ինչ-որ բան է տեղի ունենալու»,- ասել է նա։

Սեյսմոլոգի համոզմամբ՝ այս երկրաշարժերը տեղի են ունեցել Անատոլիայի խզվածքային համակարգում՝ ափսեի խզվածքի սահմանին։ Նա նշել է, որ երկրաշարժերը տեղի են ունենում կլաստերներով, և երկրաշարժերի մոտավորապես 5%-ին է հաջորդում ավելի ուժգին երկրաշարժ։

Հիթոնը հավելել է, որ չնայած մեծ է հավանականությունը, որ տարածաշրջանում արդեն տեղի է ունեցել ամենամեծ երկրաշարժը, սակայն չի կարելի բացառել ևս մեկ ուժեղ երկրաշարժի հավանականությունը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, փետրվարի 6-ին երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, որոնցից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Վերջին տվյալներով՝ աղետի հետևանքով մահացել է մոտ 13 հազար մարդ, գրեթե 63 հազարը՝ վիրավորվել են։ Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում և Իրաքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի