Մամուլ 3 տարի առաջ - 08:25 04-02-2023

Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը առիթը բաց չի թողնում Հայաստանի տնտեսական աճով հպարտանալու: Չնայած սրան՝ որոշ ոլորտներում Վիճակագրական կոմիտեն անկում է արձանագրել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարվա 11 ամիսներին Հայաստանում մսի արտադրության ոլորտում անկում է արձանագրվել, ընդ որում՝ պակասել են տավարի, խոզի եւ թռչնամսի արտադրության ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները 5.5 տոկոսով պակասել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից պարզ է դառնում, որ ոչխարի մսի արտադրության ծավալներն են զգալի ավելացել (5.5 տոկոսով):

Խոզի մսի արտադրության ոլորտում արձանագրված անկումը լուրջ մտահոգել է մասնագետներին. խոզի մսի արտադրության ծավալները մեկ տարվա ընթացքում նվազել են 19.5 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տավարի մսի արտադրության ծավալները 6.2 տոկոսով են պակասել:

Ստացվում է, որ անգամ պետական աջակցության՝ խելացի անասնագոմ կառուցելու, կենդանի ձեռք բերելու վերաբերյալ ծրագրերը դրական ազդեցություն չեն ունեցել մսամթերքի արտադրության ծավալների վրա, բայց հոգ չէ. էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով «մարդիկ սկսել են ավելի լավ ապրել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով