Մամուլ 4 տարի առաջ - 09:28 02-11-2021

Հայկական ծխախոտի շուկայում լուրջ անկում է արձանագրվել. Ժողովուրդ

«Հայկական ծխախոտի շուկայում լուրջ անկում է արձանագրվել. պատճառը Covid-19-ն է, երբ Հայաստանում այս համավարակի պատճառով ֆինանսական մեծ վնասներ կրեցին նաեւ տնտեսության մյուս ոլորտները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա 8 ամիսներին ծխախոտի արտադրության ծավալները պակասել են 15.8 տոկոսով:

Մեզ հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 14.6 մլրդ հատ սիգարետ՝ նախորդ տարվա 17.4 մլրդ հատիկի դիմաց: Սրան զուգահեռ կրճատվել են ոչ միայն հայկական ծխախոտի արտահանումը, այլեւ ծխախոտ արտադրողների վճարած հարկերի ծավալները, մինչդեռ ծխախոտի արտադրությունը մեր հանրապետությունում, վերջին տարիների տվյալներով, արդյունաբերության ինտենսիվ զարգացող ճյուղերից էր։

Մասնագետների խոսքերով՝ մինչեւ Քովիդի տարածումը ծխախոտի արտահանման ծավալները եւս աճում էին, բայց անցյալ տարվանից սկսած՝ պակասել են նաեւ արտահանման ծավալները»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան