Ներքին 4 տարի առաջ - 22:19 29-12-2021

Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ կառավարությունում միասնական որոշում դեռ չկա․ Վահան Քերոբյան

Հայաստանի արտահանման մեծ մասը հանքահումքային արտադրանքն է՝ շուրջ 60 տոկոս։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Որպես ևս մեկ խոշոր խումբ նա առանձնացրեց գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը: Քերոբյանն ասաց, որ Հայաստանում ավելի քիչ են միջին տեխնոլոգիական արտադրանքի արտահանումները, իսկ բարձր տեխնոլոգիականն ընդամենը 1-1,5 տոկոս է։

Ըստ Քերոբյանի՝ սա խնդիր է, քանի որ ՏՏ ոլորտը Հայաստանում գերակա ոլորտ է հռչակված։ Նա նշեց, որ, քանի դեռ Հայաստանի արտահանման մեծ մասը հանքահումքային ու գյուղատնտեսական արտադրանքն է, ճանապարհների, կոմունիկացիաների բացումը զգալիորեն կարող է իջեցնել արտահանվող ապրանքների վերջնական գինը, հետևաբար և կարող է դրական անդրադառնալ արտահանման ծավալի վրա։

Միևնույն ժամանակ նախարարը վստահեցրեց, որ քայլեր են ձեռնարկում բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը մեծացնելու համար։

Քերոբյանն անդրադարձավ նաև Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքին և ասաց, որ դա քաղաքական որոշում է եղել պատերազմի ընթացքում, և հիմա էլ քաղաքական դրդապատճառներով կարող է փոփոխվել այդ որոշումը։ Նա նաև ընդգծեց, որ, չնայած դրան, թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին թուրքական ապրանքներն էժանացել են, և Հայաստանում հայտնվելու դեպքում դրանք կարող են վտանգել հայկական արտադրությունները։

Նրա խոսքերով՝ կառավարությունում այս հարցի վերաբերյալ միասնական որոշում չկա, իսկ վերջնական որոշում կկայացվի վաղը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան