Արտաքին 5 տարի առաջ - 20:31 03-06-2021

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք է սահմանել Թուրքիայից ու 5 այլ երկրներից ներմուծվող որոշ ապրանքների վրա

Ինչպես հաղորդում է ermenihaber.am-ը, ԱՄՆ-ն հայտարարել է Թուրքիայից ու 5 այլ երկրներից (Միացյալ Թագավորություն, Իտալիա, Իսպանիա, Հնդկաստան և Ավստրիա) ներմուծվող որոշ ապրանքների վրա 25 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին: Այս որոշման մասին հայտնել է ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Քեթրին Թայը:

Նման որոշումը պայմանավորված է նրանով, որ վերոնշյալ երկրներում թվային մարքեթինգային ծառայությունների համար սահմանված մաքսատուրքերի մեջ խտրականություն են ենթարկվել ամերիկյան ընկերությունները:

Թայի խոսքով՝ որոշում է կայացվել 25 տոկոս մաքսատուրք սահմանել այդ երկրներից ներմուծվող ընդհանուր առմամբ 2մլրդ դոլար արժողությամբ ապրանքների վրա:

Այս որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում Թուրքիայից ներմուծվող ընդհանուր առմամբ 310մլն դոլար արժողությամբ արտադրանքների համար (գորգեր, անկողնային պարագաներ, տեքստիլ արտադրանք, գրանիտի և քարի տեսակներ, ճենապակյա և կերամիկական արտադրանք, ինչպես նաև ոսկյա և արծաթյա զարդեր) ստիպված են լինելու հավելյալ մաքսատուրք վճարել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան