Ներքին 3 տարի առաջ - 21:42 05-12-2022

Ադրբեջանը սադրանքների դիմում է Լաչինի միջանցքը փակելու կամ վերահսկելու համար․ ադրբեջանագետ

«Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքը փակելու համար տարատեսակ սադրանքների է դիմում»։ Oragir.News-ի հետ զրույցում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի դիտարկմամբ, իրանցիների՝ Ստեփանակերտ անօրինաբար մուտք գործելու վերաբերյալ հայտարարությունը նույնպես հերթական քարոզչական քայլն է։

«Ադրբեջանական կողմի այդ հայտարարության հիմքում ընկած է դրանից 1 օր առաջ քարոզչական դաշտում տարածված տեղեկատվությունը՝ իբր 10-ից ավելի իրանցիներ անցել են Ստեփանակերտ։ Հրապարակվեց ինչ-որ մեքենայի համար, որտեղ, իհարկե, հայկական համարներ էին։ Ու ինչ-որ անհասկանալի դեմքերով ցուցակներ, բայց ոչ մի ձևով չէր հասկացվում, որ այդտեղ ներթափանցել են իրանցիներ։ Որևէ ձևով չէր երևում նաև, որ իրանական կողմն այդտեղ ներկայություն ուներ»,- ասաց նա։

Ըստ ադրբեջանագետի՝ ադրբեջանական կողմի նպատակն է ամեն կերպ վերահսկողություն հաստատել Լաչինի միջանցքի վրա։

«Դեռևս ամենաթույլ մեթոդներին է դիմում։ Մասնավորապես, էսպես կոչված, բնապահպանների։ Դրանք, հստակ գիտենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայողներն են։ Այսինքն՝ արտաքնապես էլ տեսանելի էր, որ իրենք ամեն դեպքում բնապահպաններ չեն։ Այսպիսով, փորձ է արվում իրենց հեռահար նպատակների մեկնարկը տալու։ Այն է՝ հնարավորություն ստեղծել, որպեսզի հետագայում ամբողջությամբ փակեն կամ ևս մեկ վերահսկողություն ունենան այդտեղ։ Անցակետեր տեղադրված լինեն ադրբեջանական կողմից»,- ասաց նա։

Ադրբեջանագետի խոսքով՝ թշնամական կողմն այսպիսով փորձ է անում ահաբեկել արցախահայությանը։

«Փորձ կանեն ստեղծել անկարողության մթնոլորտ ու հումանիտար խնդիրներ՝ ո՛չ միայն ճանապարհներ փակելով։ Դիմացը ձմեռ է։ Սպասենք, որ գազի անջատումներ կլինեն, նման տեսակի այլ խնդիրներ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նոտայով դիմել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը՝ Իրանի քաղաքացիների՝ առանց համապատասխան թույլտվության Ստեփանակերտ մուտք գործելու առնչությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի