Արտաքին 3 տարի առաջ - 15:39 26-12-2022

Հուլուսի Աքարը արձագանքել է Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ Ադրբեջանին ուղղված քննադատություններին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն արձագանքել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ Ադրբեջանին ուղղված քննադատություններին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Աքարն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հիմնախնդրի վերաբերյալ հնչող հայտարարությունները «հեռու են օբյեկտիվ և անաչառ լինելուց»։

Նա պնդել է թուրք-ադրբեջանական տանդեմի այդ թեզը, թե շուրջ 30 տարի իրենք «չեն լսել Արցախյան հակամարտության լուծման առաքելություն ունեցող երկրների կամ միջազգային կազմակերպությունների ձայները»։

«Այդ իսկ պատճառով հարցնում ենք նրանց, ովքեր իրենց կարծիքն են հայտնում, հենց որ դա պատահի, ո՞ւր էիք ձեր խելքը մինչև այսօր»,- հայտարարել է Աքարը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի այսպես կոչված բնապահպան ակտիվստներն արդեն ավելի քան երկու շաբաթ է, ինչ Շուշի-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհի հատվածում փակ են պահում Արցախը Հայաստանի և Արցախի հետ կապող Լաչինի միջանցքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով