Արտաքին 3 տարի առաջ - 11:57 30-01-2023

Հուլուսի Աքարը պնդել է, որ Թուրքիան և Ադրբեջանը նպաստում են գլոբալ անվտանգությանը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են նպաստել տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Հյուրիեթ պարբերականը։

«Մենք շարունակում ենք օր ու գիշեր աշխատել՝ մեր ադրբեջանցի եղբայրների հետ միասին խթանելու տարածաշրջանային և գլոբալ խաղաղությունը»,- ասել է Հուլուսի Աքարը։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ թուրքական կողմի միակ թիրախը ահաբեկիչներն են։

«Մեր սահմանները պաշտպանելու և ահաբեկչության դեմ պայքար մղելու համար մենք օր ու գիշեր շարունակում ենք մեր աշխատանքը՝ խթանելու տարածաշրջանային և գլոբալ խաղաղությունը մեր հազարավոր զինվորների հետ աշխարհի 19 տարբեր մասերում։ Մեր միակ թիրախը ահաբեկիչներն են»,- նշել է Աքարը։

Թուրք պաշտոնյան հավելել է, որ Թուրքիայի պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ահաբեկիչը չի վնասազերծվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի