Երևան +11°
copy image url
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 12:43 04-12-2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Իրանի դիվանագիտական ներկայացուցչությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նոտայով դիմել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը՝ Իրանի քաղաքացիների՝ առանց համապատասխան թույլտվության Ստեփանակերտ մուտք գործելու առնչությամբ։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

Վերջինս ընդգծել է, որ «Ադրբեջանի տարածքներ» կատարվող ցանկացած այց պետքէ իրականացվի Ադրբեջանի ազգային օրենսդրությամբ սահմանված կանոններին, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին համապատասխան:

Հաջիզանդեն հայտնել է, որ այս համապատասխան գրություն է ուղարկվել Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝տեղեկությունը ճշտելու նպատակով։

«Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ մեր տարածքներ ապօրինի անցման մասին տեղեկություններին, պարզաբանման նպատակով համապատասխան գրություն է ուղարկվել Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն։ Այս հարցով մենք այս պահին սպասում ենք հակառակ կողմի արձագանքին»,- ասել է նա։