Մամուլ 3 տարի առաջ - 08:24 16-12-2022

Ինչպես է ՀՀ նախագահն արձագանքում Լաչինի միջանցքը փակելու դեպքին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակ է արդեն 5 օր։ Արցախը հումանիտար աղետի շեմին է: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմ՝ փորձելով հասկանալ, թե ինչ է մտածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վահագն Խաչատուրյանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացել ենք պատասխան, որը ներկայացնում ենք ստորեւ. «Հանրապետության նախագահի դիրքորոշումները կամ մոտեցումները որեւէ հարցի վերաբերյալ անհրաժեշտության դեպքում հրապարակվում են նախագահի պաշտոնական կայքում եւ սոցիալական հարթակների պաշտոնական օգտահաշիվներում: Լաչինի հումանիտար միջանցքի անխափան գործունեությունը պետք է իրականացվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Միջանցքի ապաշրջափակումը եւ գազամատակարարման վերականգնումը կենսական անհրաժեշտություն է Արցախի բնակչության համար, որը կանգնած է հումանիտար լրջագույն ճգնաժամի վտանգի առաջ», – ասված է պատասխանում»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի