Մամուլ 3 տարի առաջ - 08:26 24-11-2022

Ինչո՞ւ Արցախի նախագահը հետ կանչեց Սահմանադրության փոփոխության նախագիծը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից: Պաշտոնական վարկածով նման որոշման համար պատճառ են հանդիսացել սահմանադրական փոփոխության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, «ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ»:
Իրականում, արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, խնդիրն ավելի խորքային պատճառներ ունի, և Հարությունյանի որոշումը, մեղմ ասած, այնքան էլ ինքնուրույն չէ: Բանն այն է, որ փոփոխություններով նախատեսվում էր նախագահական համակարգից անցում կատարել կառավարման կիսանախագահական համակարգի, իսկ դրանից հետո Արայիկ Հարությունյանը հեռանալու էր, և իշխանությունն անցնելու էր պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Սա, ըստ երևույթին, որոշակի շրջանակների ձեռնտու չէ:

Արցախում վստահ են, որ առկա է երկու հանգամանք. կա՛մ Նիկոլ Փաշինյանն է ստիպել Հարությունյանին՝ հետ կանչել Սահմանադրության փոփոխության նախագիծը, որպեսզի իշխանությունը չանցնի Վարդանյանին, կա՛մ սա արվել է Ալիևի փաստացի ճնշման ներքո, որպեսզի Արցախից բանակցողը Ռուբեն Վարդանյանը չլինի: Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահն ասել էր, թե իրենք պատրաստ են խոսել «Ղարաբաղում ապրող հայերի» հետ, բայց ոչ «Մոսկվայի կողմից ուղարկված» Ռուբեն Վարդանյանի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան