Ներքին 3 տարի առաջ - 13:49 22-03-2023

Արցախի պետաիրավական հանձնաժողովում քննարկվել է Արցախի Սահմանադրության փոփոխության հարցը

Մարտի 22-ին կայացել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ ի թիվս այլոց քննարկվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին հարցը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ այն կներկայացվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը:
«Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺՈ- 001-7 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ներկայացրել է պատգամավոր Է. Աղաբեկյանը:

3 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի հերթական նիստի օրակարգում:

Հանձնաժողովի նիստն ամփոփվել է ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2022 թվականի գործունեության մասին ներկայացված հաղորդումներով:

Խորհրդի նախագահի տեղակալ Ջիվան Հարությունյանի հաղորդմամբ՝ քաղծառայության մարմիններում ընդգրկված պաշտոնների թիվը 2023թ հունվարի մեկի դրությամբ կազմել է 1555, որից բարձրագույն պաշտոններ ՝41, գլխավոր պաշտոններ՝ 466, առաջատար՝ 777, կրտսեր պաշտոններ՝ 271:

Հաշվետու ժամանակաշրջանում Խորհուրդը նախապատրաստել և հրապարակել է 7 բարձրագույն և 88 գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու 95 հայտարարություն և կազմակերպել 275 մրցույթ ՝բարձրագույն, գլխավոր և առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար:

2022թ. ընթացքում քաղծառայության համակարգում ատեստավորվել են 207 քաղաքացիական ծառայողներ:

Խորհուրդը համաձայնություն է տվել 4 քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալուց հետո մինչև 1 տարի ժամկետով շարունակել պաշտոնավարումը:
Զեկուցողը պարզաբանումներ է տվել պատգամավորների հարցերին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»