Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:03 09-02-2024

Ժողովրդի ճնշմանը չդիմանալով՝ քաղաքային իշխանությունը հետ կանչեց տրանսպորտի թանկացման որոշումը

Քաղաքային իշխանությունը հետ կանչեց տրանսպորտի թանկացման նախագիծը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղղիղ եթերով հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ, օրերս նաև ավագանու մանդատից զրկված Հայկ Մարությանը՝ այն համարելով մայրաքաղաքի բնակիչների հաղթանակը։

«Տրանսպորտի գների բարձրացումն ապացուցեց, որ գործող իշխանությունները բացարձակ որևէ ունակություն չունեն կառավարելու, ընդհանրապես չեն մտնում ժողովրդի վիճակի մեջ։ Հաշվարկ չեն անում, յուրաքանչյուր որոշում ընդունում են հենց այնպես՝ առանց մտածելու, քննարկելու և հաշվի առնելու դրա հետևանանքերը։ Դուք այդ նախագիծը ներքին քննարկման համար չեք հանում, լավ քննարկեիք նոր ներկայացնեիք։ Դուք ժողովրդի ճնշման տակ եք հետ կանչում այդ նախագիծը, քանի որ տեսաք սոցցանցերում մարդկանց արձագանքը։ Տեսաք, որ ժողովուրդը մերժում է, դուք արագ հետ կանչեցիք ձեր տգետ որոշումը»,- նկատեց նախկին քաղաքապետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան